ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն անդրադարձել է ՀՀ Ազգային ժողովում հնչած հայտարարությանը, թե պաշտոնական Երևանը գոհ կլինի, եթե ՀԱՊԿ-ը հեռացնի Հայաստանին կազմակերպությունից։ «Եթե Երևանն այլևս կարիք չունի անդամակցելու այդքան կարևոր տարածաշրջանային անվտանգության կազմակերպությանը, ապա ազատ է համապատասխան որոշում կայացնելու և դուրս գալու այս կազմակերպությունից»,- ասել է նա:               
 

Ամանորյա Երևանը

Ամանորյա Երևանը
09.12.2013 | 16:12

Մայրաքաղաքը զարդարվում է Ամանորին ընդառաջ:

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ յուրաքանչյուր վարչական շրջանի կենտրոնական հատվածում տեղադրվում են տոնածառեր, որոնք զարդարվում են խաղալիքներով ու դիոդային լույսերով։ Իսկ Հանրապետության հրապարակում տեղադրվող գլխավոր տոնածառը բարձրությամբ ու գեղեցկությամբ չի զիջելու նախորդ տարվա մայր տոնածառին։ Լուսադիոդային դեկորատիվ ձևավորման գեղարվեստական զարդարանքի կարժանանա նաև շուրջ 300 ծառ։ Ամանորյա տոնական տեսք կստանան որոշ կենտրոնական շենքեր, քաղաքային կահավորանքը և տրանսպորտային միջոցները։
Երևանցիներին ու մայրաքաղաքի հյուրերին սպասվում են նաև տոնական անակնկալներ:
Գաղտնիք չէ, որ տոնական եռուզեռին կզուգակցվեն տեղին-անտեղի ծախսերը, անհասկանալի թանկացումները, ձմեռային մերկասառույցներին անպատրաստ երևանյան նոր երթուղիները… ՈՒ այս ամենը, անպայման, տոնական լույսերի ներքո, մանդարինի համ ու հոտով համեմված:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1741

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ